Դեպքեր, բացահայտումներ
Մայրության ռեկորդները պատմության ընթացքում. 1in.am
Telegraf.com.ua-ն ներկայացել է մայրության հետաքրքիր ռեկորդները:
Մահաջաբինն Շեյխը 2004 թվականի սեպտեմբերի 19-ին ծննդաբերել է ամենափոքր երեխային` Ռամաշա Ռահմանին: Երեխայի քաշը եղել է 243.81 գրամ, հասակը՝ ընդամենը 10 սանտիմետր:
Ռամաշան դարձել է աշխարհի ամենափոքր նորածինը, նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթվա ընթացքում:

Աշխարհի ամենաերիտասարդ մայրը Լինա Մեդինան է, ով ծննդաբերել է 5 տարեկան և 7 ամսական հասակում: Հիվանդանոց դիմելու համար առիթ է դարձել ուռուցք ունենալու կասկածը, սակայն աղջկա ծնողներն ու բժիշկները խստապես զարմացել են, որ նա գտնվում է հղիության 7-րդ ամսում: Մեկուկես ամիս անց նա ծննդաբերում է կեսարյան հատման միջոցով` ունենալով տղա: Բժիշկները մանրակրկիտ հետազոտել են այդ փաստը և պարզել, որ աղջիկը սեռական հասունության է հասել արդեն 4 տարեկանում:

Աշխարհում ամենապտղաբեր փոխնակ մայրը Քերոլ Հորլոքն է, որը ներկայումս 43 տարեկան է: 13 տարում նա կարողացել է ծննդաբերել 12 երեխա, այդ թվում նաև եռյակի: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ ցանկացել է փոխնակ մայր դառնալ միայն մեկ անգամ, սակայն այլևս չի կարողացել կանգ առնել:

Մեծ Բրիտանիայի Ֆլիտ քաղաքի բնակիչ Էլիսոն Սպուները 2001 թվականին ունեցել է երկվորյակ դուստրեր, ընդ որում` երկու տարբեր գույների: Լորենը նման է մորը` կարմիր մազեր, սպիտալ մաշկ ու երկնագույն աչքեր: Իսկ ահա բավական թխահեր Հայլին նման է հորը` հնդիկ Դինային: Հետագայում` 2008 թվականին, նա ևս մեկ անգամ ունենում է երկվորյակներ, որոնք նույնպես մաշկի տարբեր գույներ ունեն:

Աշխարհի ամենատարեց մայրը հնդկուհի Ռայո Դևի Լոհանն է, ով մայրացել է 70 տարեկանում` հղիանալու 40-ամյա ապարդյուն փորձերից հետո: Նրա երեխան ծնվել է 2008 թվականին:

Աշխարհի ամենաբազմազավակ մայրը եղել է Ռուսական կայսրության բնակիչ Ֆյոդոր Վասիլևի կինը: Նրանց ընտանիքում առաջին երկյակն ի հայտ է եկել 1725 թվականին, իսկ հետո` 40 տարվա ընթացքում, նրա կինն ամուսնուն պարգևել է 69 երեխա: Ընդգծվում է, որ նրանց երեխաները երբեք չեն ծնվել միայնակ: Գյուղական ընտանիքում ծնվել է 17 երկվորյակ, 7 եռյակ և 4 քառյակ: Երկվորյակների թիվը նույնպես համաշխարհային ռեկորդ է:

Երկվորյակ ծննդաբերած աշխարհի ամենատարեց կինը 70-ամյա Օմկարի Պանվարն է: Նա ուներ 2 դուստր և 5 թոռ, սակայն 77-ամյա ամուսինը պնդել է, որ նոր ժառանգ ունենա, և արդյունքում ստացել է միանգամից երկուսը:

Նադյա Դենիզ Դաուդ-Սուլեման Գուտիերեսը 2009 թվականի հունվարին ունեցել է միանգամից 8 երեխա: Դա եղել է բարեհաջող ելքով նմանատիպ երկրորդ դեպքը: Մինչ այդ այդպիսի դեպք ԱՄՆ-ում գրանցվել է 1998 թվականին:

Էլիզաբեթ Էնն Բաթլը համաշխարհային ռեկորդ է սահմանել ծննդաբերությունների միջև ընկած ժամանակահատվածների տարբերությամբ: Այդ տարբերությունը կազմել է 41 տարի: Նրա առաջին երեխան լույս աշխարհ է եկել 1956 թվականի մայիսի 19-ին, երբ Էլիզաբեթը 19 տարեկան էր: Երկրորդ երեխային նա ունեցել է 60 տարեկան հասակում:

Թոմաս անունով տղամարդը առաջին հղի տղամարդն է աշխարհում: Իրականում, սակայն, Թոմասը ծնվել է որպես իգական սեռի ներկայացուցիչ, նրա անունը եղել է Թրեյսի ԼաԳոնդինո: 10 տարեկանում նա որոշել է, որ պետք է դառնա տղամարդ: 8 տարի անց նա լրջորեն ձեռնամուխ է եղել այդ պլանի իրագործմանը` բազմաթիվ վիրահատությունների և հորմոնալ թերապիայի միջոցով: Սակայն որքան էլ տարօրինակ է, Թոմասը չի դիպել կանացի արժանապատվությանը:

15.06.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ